“Journey to Armenia In Rock Festival” Documentary Film by Dogma coming soon!

Վարդանը սիրում է ասել՝ “Ակնոցներդ դրեք ու եկեք հետևիցս”: Եվ սա ևս մեկ խելահեղ գաղափար էր, որը մենք որոշեցինք իրականացնել!

2019թ.-ին Դոգմայի հիմնադիր և բաս կիթառահար, «Ռոք ասոցիացիայի» նախագահ Վարդան Գրիգորյանը որոշեց մեկտեղել Հայաստանի հին ու նոր ռոք երաժիշտներին, համախմբեց բոլորին՝ մասնակցելու իր նախաձեռնած «Armenia In Rock» փառատոնին:

Եվ այս ողջ ընթացքը մենք մեր ընկերների աջակցությամբ տեսանկարահանեցինք, որի արդյունքում ստեղծվեց «Ճամփորդություն դեպի Armenia In Rock փառատոն»՝ երեք մասից բաղկացած վավերագրական ֆիլմը, որը ներառում է մերօրյա ռոք խմբերի ու երաժիշտների պատմությունները՝ ահելից ջահել, երեք ժամանակաշրջաններում:

Մեր խմբով անցանք քաղաքից քաղաք, տնից տուն, հյուրընկալվեցինք մյուս ռոք խմբերին, նրանց էլ հյուրընկալեցինք մեր ստուդիայում և մտերմիկ ու շատ անմիջական զրույցով փորձեցինք բացահայտել նրանց անցած ուղին, ստեղծագործելու խթանը և Հայաստանում այն շարունակելու մղիչ ուժը: Եվ, իհարկե, ֆիլմի կարևոր մասն է կազմում հենց փառատոնը:

Այս ֆիլմն ամբողջապես ստեղծվել է հայ երազող և գործող ռոք երաժշտի ու խմբի կողմից, որոնք իրենց փորձառության պրիզմայի միջով պատուհան են բացում դեպի Հայաստանում ռոքի պատմության դաշտը և անդադրում փորձում են ճանապարհներ գտնել այն զարգացնելու և պահպանելու համար:

Շուտով … :)

Vardan likes to say – “Put on your glasses and follow me!”. And this turned to be another crazy idea we decided to realise.

In 2019 Vardan Grigoryan, founder and bass player of Dogma, President of “Rock Association” in Armenia, decided to bring together all rock musicians of Armenian to participate in “Armenia In Rock” festival that he initiated.

All this process was filmed by the support of our friends and as a result the documentary film “Journey to Armenia In Rock Festival” was created, that has 3 parts and presents stories of all old and fresh bands and musicians in 3 eras.

Our band drove from city to city, from house to house, we were hosted by other rock bands, we welcomed them in our studio. in a very friendly conversation we tried to discover the path they left behind, their motivation to create and their stimuli to stay and keep working in Armenia. And, of course, the live performances at the festival itself make the important part of the film.

This film is completely created by an Armenian dreamer, active rock musician and a band, who through the prism of their own experience open a window to the history of the Armenian rock music and try to find new ways to keep it developing and alive.

Soon … :)