November 23, 20011, Puppet Theater. Dogma played its ԱՆԴՐDOGMA – UNDER ԴՈԳՄԱ concert.

Here I wanted to dwell upon it, which would rather remind a boosting, but there early in the morning I received a mail from one of our good and loyal fans. I assume that he had kept all the impressions in his head and hurried to jot them down once he reached his computer…not to let them go. It was a review … of the concert … by Arthur Rosencrantz… a young, but promising guy… I got goose bumps as I read the review.. well, that was what we wanted to express… wish everyone had his sense of music.
Here I’m becoming speechless and leaving you with the review. Many thanks, Arthur!
P.S. I will keep on saying that our fans are the best, the most resonating, the most thoughtful, the most awesome and devoted, the most of the utmost fans!!!
It’s in Armenian, so hope google will be helpful to those who don’t get it!


Photos taken from Bravo.am, their review on the concert here!
ԱնդրDogma: ընդդեմ դոգմաների
Դոգմա խմբի երաժիշտները միշտ էլ ասել են, որ ասելիք ունեն: Միշտ կարծիք են հայտնել, կարծիք` իրականության, ներկայի Հայաստանի մասին, կարծիք` միաժամանակ և՛ ընդհանուր, և՛ կոնկրետ: Այս կարծիքները հնչել են տարբեր միջավայրերում և կոնտեկստներում (օրինակ` տարբեր համերգային փառատոնների ժամանակ): «ԱնդրDogma – UnderԴոգմա» համերգի ճակատագիրն էլ էր կարծես արդեն որոշված` լինել մի առանձին կարծիք: Համերգից մի քանի օր առաջ երաժիշտներից մեկն ինձ հետ զրուցելիս դժգոհեց, որ արդեն նորմալ չի հասկանում, թե ինչ է կատարվում մեզ մոտ` մեր երաժշտական ոլորտում: Այս տրամադրությունները արդեն արտահայտվել էին Դոգմայի երաժշտության և մտածելակերպի մեջ, նախ և առաջ «ռոքի» և «ոչ ռոքի» մասին բազմիցս դրված հարցադրումով, և ես, հիշելով դրա մասին, արդեն որոշակի տրամադրությամբ գնացի երկար սպասված համերգին:
Ասում եմ ամենայն պատասխանատվությամբ` «ԱնդրDogma»-ն յուրահատուկ համերգ էր: «Կոնցեպտուալ» համերգ էր, որն ինքնին սիմվոլիկ իրադարձություն էր: Երգից երգ ընդմիջումների ընթացում դիմելով հանդիսատեսին`Զառան խոսքեր էր ասում, իր կերպարները հետզհետե ամբողջանում էին, լրացնում իրար, դառնում էին մի ինքնատիպ մանիֆեստ. «Անդրդոգման մի տրանսպորտ է դեպի տրանս…», «Հովազ` ավազ, օվկիանոսից ելնող ցունամի-փոթորիկ», «Լիմբոյում բոլորն էլ եղել են, բայց դե Վիքիպեդիան ինձանից ավելի լավ կբացատրի», «Անգոյ ներկա, անորոշ անցյալ, կարծողական ապագա»: Խոսքերն ավարտվում էին, սկսվում էր երաժշտությունը, Զառան երգում էր, շարժվում բեմում` աստիճանաբար ապացուցելով, որ պատրաստ է անել այն, ինչ խոստացել է` իր երաժշտությամբ կոտրել մեր դոգմաները: Համերգը կարծես դառնում էր ինիցիացիայի ակտ, շամանիստական ծես, որի կենտրոնում գտնվող շամանը, ոգիների հետ խոսելով, փորձում է դալիճում նստած մարդկանց մաքրել, հասունացնել: Սակայն այդ ոգիները այլևս բնության ուժերը չեն, դրանք մեզ շրջապատող դոգմաներն են, մարդկային հիմարության պատճառով իրական դարձած այդ չար ոգիները, որոնք թռչել-եկել են դահլիճ, և որոնց ծառայեցնում է այդ պահին իրենց վրա մոգական իշխանություն ձեռք բերած երգչուհին: Այստեղ համալրվում էր ամեն մանրուք. «արքետիպային» սիմվոլները, «տրանսը», որն իրականում այդ մաքրման հոգևիճակն է, համերգի անվանումը (under-դոգմա` «դոգմայի տակ», բայց և under-ը` որպես understand-ի սկիզբ ), Զառայի շարժումները (իսկ երբևէ մտածե՞լ եք` ինչու են այդ շարժումները նման ինչ-որ յուրահատուկ հոգևոր պարի), անգամ պաստառի վրա նշված ոճը` «էթնիկ մետալ» (էթնոսը ազգ չէ, այն շատ ավելի խորը տանող տերմին է)… Սրանք բոլորը մի հավաքական ուժ էին ստեղծում, հարվածում, ջարդում-փշրում մեր դոգմաները: Անգամ «Լիմբոյի» հույսից էլ զրկված մարդիկ այդ պահին կարող էին որոշ չափով զգալ երաժիշտներից դեպի հանդիսատեսը հոսող այդ նախասկզբնային ուժը:
Ինչ խոսք, վերը ֆանտաստիկ մթնոլորտին միայն նպաստում էր Դոգմայի յուրահատուկ ոճը: Հզոր ռիթմիկ կառուցվածքը, հարվածայինները, որոնք հին դափի ուժն էին ստանում, բաս-կիթառի պարտիաները մի ամբողջական, անընդմեջ ծավալվող հիմք էին ստեղծում երգի համար: Կիթառը և ձայնը` մշտական փոխկապակցվածության մեջ, այդ ամուր հիմքի վրա կառուցում էին մե՛րթ ահռելի ուժով հարվածող ալիքներ, մե՛րթ թեթևիկ հյուսվածքներ: Հատկանշական է, որ, այնուամենայնիվ, պրոգրեսիվ, էթնիկական հնչողություն ունեցող պարտիաների մեջ պարբերաբար հայտնվում էին «մաքուր դրայվի» հատվածներ, որոնցով Դոգմայի երաժիշտները կարծես հիշեցնում էին, որ չեն կորցրել սեփական ակունքը` ռոքը:
Համերգի երկրորդ մասում շիկացած կրքերը հանգստացան, մաքրման գործողությանը հետևեց նոր հիմքի կառուցումը: Այստեղ արդեն երաժիշտները թույլ տվեցին շունչ քաշել, միասին «ուրախություն քաղել»` տեսնելով Զառայի և Հենոյի միամյա «ուրախացան բալիկին», Խոսկապին ներկա լինել…
Օգտագործելով համերգի այս ձևը`որպես յուրահատուկ արտահայտչամիջոց` երաժիշտները շատ որոշակի ու հստակ քայլ են անում` հաստատում են սեփական դիրքը ներկայում: Ներկայի ու ապագայի անգոյությունն ու կարծողականությունը դիտարկում են որպես սիմպտոմ, որպես իրավիճակի արդյունք և լուծում են առաջարկում այդ իրավիճակի համար` ելք այդ անգոյությունից: Մեզ համար այդ լուծումն այդքան էլ հեշտ չէ գտնել, բայց, ըստ երևույթին, այն տեղակայված է ինչ-որ մի տեղ` համերգի` որպես մշակութային իրադարձության, համերգի` որպես սակրալ գործողության և համերգի` որպես կոմերցիայի միջև: Իհարկե, այսպիսի խմբերի գոյացումը ներկայում ինքնին լուծում է հանդիսանում, սակայն քառակի գնահատելի է, երբ այսպիսի խմբերը բացի գոյանալուց, նաև գործում են, խնդիրներ են արծարծում և լուծումներ փնտրում:
Ահա և վերջ: Դոգմաներից ազատված, բայց Դոգմայով լի գնացինք տուն: Մնաց ընդհանուր զգացողությունը, մնացին հիշողությունները, մնացին արդարացված սպասելիքները ու հույսը, որ Դոգման վերջապես կթողարկի նոր սկավառակ:
P.S. Համերգներին վերաբերող հոդվածների զգալի մասը սկսում են արդեն բոլորին զզվացրած «համերգի սկզբում հնչեցին… իսկ համերգի երկրորդ կեսում կատարեցին» շտամպերով: «ԱնդրDogma»-ն հնարավորություն տվեց խուսափել դրանից, չթվարկել և մեկնաբանել առանձին ստեղծագործությունները, թույլ տվեց դուրս գալ ֆորմատից, կոտրել հերթական «դոգման»:
Աթայան Արթուր, 23.11.2011